25 01 2020

Սա մարդկային ստորություն է․ Միհրան Հակոբյանը՝ ՍԴ նախագահի գործի մասին

Սա մարդկային ստորություն է․ Միհրան Հակոբյանը՝ ՍԴ նախագահի գործի մասին

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Ատելության կուսակցության բարոյականության գլխավոր լակմուսի թուղթը այն պնդումն է, թե ՍԴ նախագահին պետք է ամեն գնով հրաժարական պարտադրել, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել: Այս պնդումը շարքային երեսպաշտություն չէ, սա նույնիսկ ռասայական սեգրեգացիա չէ: Սա մարդկային ստորություն է»:

Որովհետև Նիկոլ Փաշինյանն իր Ատելության կուսակցությամբ շրջապատված է նախկին իշխանության բազում կարկառուն ներկայացուցիչներով` սկսած Էրիկ Գրիգորյանից, Ֆելիքս Ցոլակյանից ու Զոհրաբ Մնացականյանից, վերջացրած վերջին պահին իրենց անցյալն ուրացած պատգամավորներով ու իրավունքի և օրենքի վրա կոշիկ սրբող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանով: Էլ չխոսենք Փաշինյանի ընտանեկան հիմնադրամներին մուծվելուց հետո մի գիշերում օլիգարխներից գործարարներ դարձածների մասին:

Սա է ստորության գագաթնակետը, երբ ժողովրդին ավանակի տեղ դրած Ատելության կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջ կզածներին ու իր դռան տակ վնգստացողներին մաքրել ու դրել է գլխին, իսկ մասնագիտական ու տղամարդկային արժանապատվություն ունեցողներին հետապնդում է` ամենստոր մենթական մեթոդաբանությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ