23 01 2020

Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյան

Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է․

«Եվ այսպես, ի՞նչ ունենք այս պահի դրությամբ.

1. «Էրեբունի Պլազա» է ներխուժում տղամարդ, ով իշխանության կողմից հետևողական ատելության քարոզչության թեզերը կյանքի կոչելու նպատակ ունենալով փորձում է հարձակվել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վրա:

2. Անկանոն կրակելուց հետո պատանդ է վերցնում և պահանջում է Վիկտոր Սողոմոնյանին:

3. Տղամարդուն այցելում է ոստիկանության պետը:

4. Տղամարդը հանձնվում է և ոստիկանապետի մեքենայով տեղափոխվում ոստիկանություն:

5. Պարզվում է տղամարդու զենքը օրինական, որսորդական 12 տրամաչափի զենք է:

6. Ըստ ոստիկանության տեսանյութում կրակոցների անցքերի 10-12 համարի կոտորակով: Զոհեր չկան, որովհետև այդ կոտորակով զոհեր չէին կարող լինել, դա ճնճղուկների համար նախատեսված փամփուշտ է և զենքի տերը ուղղակի չէր կարող դրա մասին չիմանալ:

7. Ստացվում է տղամարդը տեղյակ էր, որ որևէ մեկին անհնար էր վնասել այդ զենքով:

8. Տղամարդը հանձնվելուց հետո ազատվում է քրեական պատասխանատվությունից:

9. Եթե տղամարդը գիտեր, որ որևէ մեկին չի կարող սպանել իր զենքով և ազատվելու է պատասխանատվությունից, այդ դեպքում հարց է առաջանում:

10. Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը...

Լուսանկարում որսորդական կոտորակի համարներն են ու նրանց չափերը»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ