22 01 2020

ՌԴ նոր կառավարության կազմը հաստատվել է

ՌԴ նոր կառավարության կազմը հաստատվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կառավարության նոր կազմի հրամանագիրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Վարչապետ Միխայիլ Միշուստինը 9 տեղակալ է ունենալու:

Առաջին փոխվարչապետն է Անդրեյ Բոլոուսովը, փոխվարչապետերն են Դմիտրի Գրիգորենկոն, Վիկտորիա Աբրամչենկոն, Տատյանա Գոլիկովան, Յուրի Բորիսովը, Դմիտրի Չերնիշենկոն, Յուրի Տրուտնևը, Ալեքսեյ Օվերչուկը, Մարատ Խուսնուլինը:

ՌԴ կառավարության նախարարներն են․

Սերգեյ Շոյգու՝ պաշտպանության նախարար, Սերգեյ Լավրով՝ ԱԳ նախարար, Անտոն Սիլուանով՝ ֆինանսների նախարար, Օլգա Լյուբիմովա՝ մշակույթի նախարար,  Վլադիմիր Կոլոկոլցև՝ ՆԳ նախարար, Ալեքսանդր Նովակ՝ էներգետիկայի նախարար, Եվգենի Դիտրիխ՝ տրանսպորտի նախարար,  Դենիս Մանտուրով՝ արդյունաբերության և առևտրի նախարար, Մակսուտ Շադաև՝ կապի նախարար, Դմիտրի Կոբիլկին՝ բնական ռեսուրսների նախարար,  Միխայիլ Մուրաշկոն՝ առողջապահության նախարար,  Դմիտրի Պատրուշև՝ գյուղատնտեսության նախարար, Վլադիմիր Յակուշև՝ շիննախարար, Կոնստանտին Չույչենկո՝ արդարադատության նախարար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ