21 01 2020

Փողոց փակելով հնարավոր եղավ հարց լուծել, հիմա իրենք էլ կփակեն, ի՞նչ է, իրենք մարդ չե՞ն. Արթուր Խաչատրյան



Այնքան մեծ տնտեսական աճ չկա, որքան ներկայացնում են: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց կառավարման մասնագետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։ «Աշխատավարձերի և կենսաթոշակների չնչին աճ է լինում և ասում են՝ մարդկանց բարեկեցությունը պետք է ավելանա։ Իհարկե՝ չի ավելանա, որովհետև  այդ աճը շատ չնչին է: Բարձր և գեղեցիկ են հնչում, որ այդ աշխատավարձերը աճել են, բայց այդ աճն այնքան փոքր է, որ չի կարող ազդել մարդկանց բարեկեցության վրա:  Ինչ վերաբերում է տնտեսական աճին. Թղթերով, որ նայում ենք, իրոք տնտեսական աճ ունենք: Պաշտոնական թվերով առաջին եռամսյակում  Հայաստանի տնտեսական աճը 7.1 տոկոս է, որից 4.99 տոկոսը առևտուրը և ծառայություններն են, հիմա ունե՞նք արդյոք առևտրի աճ, իհարկե չունենք: Ստվերից տնտեսությունը բերվում է լուսարձակի տակ,  դա պետք է խոստովանենք, որ դրական երևույթ է, բայց դա ներկայացնել որպես աճ. այքան մեծ աճ չկա»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է մենաշնորհներին, և դրանց դեմ նոր կռավարության պայքարեին, կառավարման փորձագետն ասաց, որ դրանք իրականում չեն վերացել. «Մոնոպոլիան կազմակերպություն է, որը մոնոպոլ դիրք ունի: Երբ մեզ ասում են, որ մոնոպոլիաներ այլևս չկան, միանգամից հարց է առաջանում՝ նշեք մի քանի մոնոպոլիա, որը եղել է 2018 թվականի հունվարի մեկին, և չկա 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ: Փորձում են, լղոզում են, որ  մենք պայքարում ենք, որ շուկան բացում ենք, բայց կոնկրետ մի մոնոպոլիա, որը կար, այսօր չկա, կմկմալով ասում են «Քեթրինը»: Տնտեսական հեղափոխությունը բերել հասցնել բանանի, դա արդեն զավեշտ է: Այսինքն ի՞նչ, տնտեսական հեղափոխության մասին են խոսում, մոնոպոլիաների դեմ պայքարի մասին են խոսում, և այդ ամեն ինչն ընդամենը բանա՞ն էր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ