21 01 2020

Գողական բառի հետ էլի 3 տառից բաղկացած հասկացություն կա, դրա դեմ պայքարեք․ Գևորգ Պետրոսյան



«Առանց արարք կատարելու՝ մարդուն դատելը չի բխում մարդասիրութան սկզբունքից: Մի քիչ դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունն այսօր գերակայություն հռչակել այս պայքարը, որովհետև սա ոչ թե հանցավորության, այլ ինչ-որ անորոշ երևույթների դեմ պայքար է: Ասում եք՝ սահմանել եք՝ «Գողական աշխարհ», ինչ է նշանակում, ինչպե՞ս կարելի է դա սահմանել, բայց լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ: Մենակ մի հուշում՝ էդ գողական բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրան անդրադառնաք», - ԱԺ-ում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով արդարադատության նախարարին: 

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ