18 01 2020

Ադրբեջանական կողմը փորձում է ներքաշել նաև ռուս պատմաբանների. Արթուր Թովմասյան



Բաքվի հայկական ջարդերի մասին, Ադրբեջանում հայերի դեմ խտրականության թեման  մենք պետք է բարձրացնենք բոլոր մակարդակներում: Այս մասին հունվարի 18-ին Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ժամանակ իր ելույթի խոսքում նշեց ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

«Ուզում եմ հատկապես կանգ առնել մի հարցի վրա՝ մոտենում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 75-ամյակը և Ադրբեջանի նախագահը բարձրացրել է Հայաստանում ֆաշիզմի հերոսացման թեման, խոսքը Գարեգին Նժդեհի մասին է: Ադրբեջանական կողմը փորձում է ներքաշել նաև ռուս պատմաբանների և քաղաքագետների: Այս քարոզչությանը հակազդելու համար, կարծում եմ՝ մենք պարտավոր ենք Ռուսաստանի պետական դումայում տարածել հատուկ տեղեկանք այն մասին, որ  1988 թվականին Ադրբեջանում պղծվել են Խորհրդային միության երկու կրկնակի հերոսների՝ Նելսոն ստեփանյանի և Հովհաննես Բաղրամյանի հուշարձանները, միթե նրանք էլ են ֆաշիստներ»,- ասաց Արթուր Թովմասյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ