17 01 2020

Ատելության խոսքը վիրտուալ տիրույթից տեղափոխվել է իրական կյանք. Նաիրա Զոհրաբյան



Մենք չենք կարողանում գտնել այն ճիշտ բանաձևը, որ օրենսդրորեն պատժելով  ատելության խոսքը, դրանով  չվնասենք այս կամ այն լրատվամիջոցի խոսքի ազատությանը: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

«Ատելության խոսքը սոցիալ-մեդիայում, հասարակության մեջ ատելության այս գերդոզավորումը համարում եմ մեր երկրի անգամ համար ընդուպ ազգային անվտանգության  լրջագույն խնդիր: Մեկուկես տարի առաջ ես ասում էի՝ մենք պետք է վախենանք, որ ատելության խոսքը  վիրտուալ տիրույթից  տեղափոխվելու է իրական  կյանք: Ցավոք սրտի, մենք այսօր պետք է արձանագրենք, որ ատելության խոսքը,  գռեհկաբանությունը,  հայհոյանքները  վիրտուալ տիրևույթից  տեղափոխվել են իրական կյանք: Հաշվի առնելով  մեր հասարակությունը, ես  տեսնում եմ լրջագույն վտանգեր»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ այստեղ օրենսդրական կարգավորումների հաջողված փորձեր չկան՝ նույնիսկ միջազգային հարթակում, բայց իշխանությունը մեծ դեր ունի և հարցի կարգավորման ամբողջ գործիքները հենց նրանց ձեռքերում է:

Մենք չենք կարողանում գտնել այն ճիշտ բանաձևը, որ օրենսդրորեն պատժելով  ատելության խոսքը, դրանով  չվնասենք այս կամ այն լրատվամիջոցի խոսքի ազատությանը: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ