ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը բիզնեսի սահմանափակումների վերացումը համարում է իր գործունեության առաջնահերթություններից մեկը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
«Ամենակարևորը բիզնեսի սահմանափակումներն ու արգելքները չեղարկելն է, բիզնեսի պահումների կրճատումը, որպեսզի ամեն դեպքում ազնվորեն խոսենք բիզնեսի հետ: Ես գիտեմ, որ հարգելի Վյաչեսլավ Վիկտորովիչը (Պետդումայի խոսնակ Վոլոդինը) հրավիրել է բոլոր բիզնես-միավորումներին: Ես նրանց անձամբ գիտեմ, շատ ենք աշխատում: Սա հարցերից կարևորագույնն է, որը ես կդիտարկեմ առաջին իսկ օրվանից»,-նշել է Միշուստինը՝ հավելելով, որ անհրաժեշտ է լրջորեն զբաղվել ինստիտուցիոնալ բարեփոխումներով, այդ թվում` կառավարման բարեփոխմամբ: Նա նշել է, որ պատրաստվում է զբաղվել «Թվային տնտեսություն» ազգային ծրագրով, և որ պետությունը պետք է դառնա թվային պլատֆորմ` ստեղծված մարդկանց համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը