16 01 2020

Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման տեսանյութը մոնտաժել է Արեն Մկրտչյանը. քաղաքագետ



«Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի ունեցող քրեական հետապնդման ընթացքում նկարահանված «ԱԱԾ-ի տուշոնկեքի կլիպը» մոնտաժվել է Հանրային հեռուստաընկերությունում այն ժամանակ ՀՀ վարչապետի օգնական, ներկայումս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանի կողմից: Արեն Մկրտչյանը ԱԱԾ-ի կողմից ուղարկվել է Հ1 և մոնտաժել է Մանվել Գրիգորյանի մասին նկարած օպերատիվ տեսանյութը: Սա իմ ունեցած տեղեկությունն է, որը ես ունեցել եմ առաջին ձեռքից, ոչ թե ԱԱԾ-ի կողմից»: Ի՞նչ հիմքով է Արեն Մկրտչյանը նկարել այդ տեսանյութը, ինչո՞ւ է ինքն արել այդ մոնտաժը»,- հունվարի 16-ին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» հկ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ