16 01 2020

«Իմ քայլը» կփոփոխի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը

«Իմ քայլը» կփոփոխի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը՝ որպես իրավական գործիք, հնացել է և չի համապատասխանում իրողություններին, որոնք ստեղծվել են նոր հետհեղափոխական Հայաստանում։ Այս մասին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հունվարի 16-ին ասաց խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ խմբակցությունում նպատակ ունեն ոլորտի պատասխանատուների միջոցով վերհանել խնդիրները, մտքերի ծաղկաքաղ անել, ինչը տեղ կգտնի մշակվելիք օրենքի նախագծում. «Լսելով ձեր ասածն ու քննադատությունները՝ կփորձեմ արձագանքել, նաեւ՝ մեր պատկերացումները ներկայացնել, թե ինչ հիմնական խնդիրներ ենք դրել: Բարեփոխումները լինելու են մեծածավալ ու լուրջ, իսկ ոմանց համար՝ դժվար, որովհետեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը շատ կողմերի համար գուցե ընդունելի կլիներ նախահեղափոխական շրջանում: Բայց մենք մտադիր ենք բարեփոխել օրենքը: Այն լուծելու է տեխնիկական եւ եթերի բովանդակության խնդիրներ: Դրանում հստակ պետք է արձանագրվի, թե ինչ կրթական բաղադրիչ է դրված»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ