15 01 2020

Մի՛ կորցրեք բարոյականությունը․ ուղերձ՝ նախագահին

Մի՛ կորցրեք բարոյականությունը․ ուղերձ՝ նախագահին

Հայկ Մամիջանյանը գրում է․

«Ուղերձ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին.«իմ ուղերձը Ձեզ մեկն է՝ ամենակարևոր արժեքը Ձեր մարդկային արժեքներն են, Ձեր բարոյականությունն ու Ձեր մարդկությունը։ Չվախենաք ոչնչից»։պարոն Սարգսյան, Դուք Աբու Դաբիում կայացած ֆորումի ժամանակ հենց այս խոսքերով եք դիմել մեզ՝ երիտասարդներիս։

Դուք Ձեր կառավարման ընթացքում խախտել եք Ձեր իսկ նշած բոլոր խորհուրդները, ուստի հիմա նույն ուղերձը ես փոխանցում եմ Ձեզ՝ մի կորցրեք Ձեր բարոյականությունը եւ կատարեք Ձեր պարտքը ու Ձեզ բաժին հասած «խրամատում» պահպանեք սահմանադրական կարգը, մի կորցրեք Ձեր մարդկային արժեքները եւ մի դարձեք որպես քաղաքական ֆարս սկսվող, իսկ հիմա արդեն բացահայտ հանցագործություն դարձած գործողությունների լուռ հանցակից։ Եվ ամենակարեւորը՝ ոչնչից մի վախեցեք։

Բարձրաձայնեք եւ կանխեք անարդարությունները ու կամայականությունները ՝ ինչ ճնշում էլ Ձեր վրա լինի։ Վստահեցնում եմ, որ այդ ճնշումը ոչինչ է պատմության մեջ որպես «Նիկոլ Փաշինյանի մոտ Նախագահ աշխատած մարդ» հավերժանալու ճնշման համեմատ։Իսկ եթե ոգեշնչման կարիք ունեք, ապա խորհուրդ կտամ նայել ընկերներիս՝ երիտասարդ տղաների ու աղջիկների, որոնք արդեն երկու տարի է չվախենալով ոչ ֆեյքագրոհներից, ոչ ասֆալտից, ոչ քրեական գործերից, ոչ աշխատանքից ազատվելու սպառնալիքներից բարձրաձայնում են անարդարությունների ու կեղծիքների մասին։ Իրենք պատմության «ճիշտ կողմում» են հայտնվելու՝ վաղ, թե ուշ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ