Zham.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլորին համարում է «հակահեղափոխական», ովքեր չեն ուզում, որ իր գործը հաջողվի: 2018 թ.-ին Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո նա Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների նախընտրական արշավի ընթացքում հայտարարեց, որ բացի իր թիմից բոլորը «սևեր են» և ուրեմն՝ «հակահեղափոխականներ»: Պետք է նշել, որ այս գործելաոճը բնորոշ է բոլոր տիպի հեղափոխականներին: Օրինակ՝ 1917 թ.-ին հեղափոխությունն իրականացրած վերնախավի 95 տոկոսը 1937-ին գնդակահարվեց, որպես «հակահեղափոխականներ»: Իսկ 1917-ին Լենինի ձեռբակալման հրամանագիրը ստորագրած դատախազ մենշևիկ Վիշինսկին, նույն 1937-ին դարձել էր «ամենա հեղափոխական գլխավոր դատախազը»:
Այսօր մենք նույն բանին ենք ականատես լինում, երբ 2018-ի ապրիլին Փաշինյանին կալանավորման հրամանագիրը ստորագրած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր համարվում է «հեղափոխական Նոր Հայաստանի գլխավոր դատախազը»: Պատմությունն ինչպես ասում են կրկնվում է: Այս ամենը կարելի է բացատրել այն հանգամանքով, որ սովորաբար հեղափոխականները առաջինն են դավաճանում բուն հեղափոխական արժեքները և փորձում գողանալ մարդկանց էմոցիաները: Այդպես Ստալինը գողացած մարդկանց հեղափոխության էմոցիաները և ստեղծեց իր անմարդկային տոտալիտար համակարգը: Նույնը փորձում է իրականացնել Փաշինյանը:
Հանուն դրա նա նույնիսկ Թովմասյանի սանիկներին է ձերբակալում, դատավորներին «վնգստացող է» անվանում: Եթե նախկին իշխանությունների մեղադրանքները ինչ- որ չափով «լեգիտիմ են» հեղափոխական զանգվածների համար, ապա, օրինակ, իր կառավարման ժամանակ աշխատած ԱԱԾ-ի պետ Վանեցյանին նա նույն հռետորաբանությամբ չի կարող մեղադրել: Ավելին՝ վերջինս ձեռք էր բերել Փաշինյանի իշխանության «կոմիսար Կատանիի» համբավը և այն ներկայացվում էր՝ որպես Փաշինյանի ձեռքբերումներից մեկը: Իսկ, երբ պարզ դարձավ, որ Վանեցյանը իր ծրագրերի մեջ չի տեղավորվում փորձ եղավ նրա վերաբերյալ մեղադրական նոր միֆեր հորինել: Մարտի 1-ի մեջ նրան հնարավոր չէր մեղադրել, վերջին 20 տարվա թալանի պատասխանատու կերպարը նույնպես չէր կպնի նրան:
Ծառուկյանի պես նախկին օլիգարխ նույնպես չէր կարող ընկալվել և վերջապես ՀՅԴ-ի պես նա քաղաքական թիմում ՀՀԿ-ի հետ կոալիցիաներում չի եղել: Բացի այդ, որոշ ժամանակ միայն Վանեցյանին ու նրա ընտանիքի անդամներին էր «թույլ տրված» ապրել «դաչաներում», ինչը վստահության մեծ ցուցանիշ էր: Այս ամենից հետո Վանեցյանին մեղադրելու լայն գործիքակազմ Փաշինյանի ձեռքի տակ չկար: Մինչդեռ մոտ ժամանակներս Փաշինյանին սպասվում են ծանր ժամանակներ, քանզի նա փաստացի պատերազմ է հայտարարել երկրի բոլոր շրջանակներին: Իսկ այդ դեպքում իշխանությունից հեռացված Վանեցյանը կարող է լուրջ գործոն դառնալ Փաշինյանի համար: Ահա, թե ինչու է անհրաժեշտ նրա դեմ նախապես արշավ սկսել, որպեսզի հետագայում նրա գործոնը չեզոքացվի:
Վանեցյանին մեղադրական գործիկակազմից միայն ներանձնային բարոյական մասը որոշվեց օգտագործել: Իսկ դրա համար Փաշինյանին անհրաժեշտ էր, որ այդ օպերացիայի մեջ ներքաշվեր նաև նրա ընտանիքի անդամները: Միայն այդ դեպքում, Վանեցյկանին կարելի կլիներ մեղադրել «բարոյազուրկ մարդ լինելու մեջ»:
Դրա համար, հնդկական կինոյի սերիալին մոտ սցենար հորինվեց, որը տպագրվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում:
«...Իհարկե, վաղուց լուրեր կան, թե դեռեւս ԱԱԾ Էրեբունու բաժնի պետ աշխատելու տարիներին գնդապետ Վանեցյանը եղել է Էրեբունու վարչական շրջանի քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի հովանավորության ներքո, բայց այս անգամ Արամ Վարդանյանը թերեւս Վանեցյանին ծառայություն մատուցելու շատ կոնկրետ առիթ է ունեցել: Խնդիրն այն է, որ Վարդանյանը Հայաստանից փախուստի էր դիմել այն բանից հետո, երբ մի քաղաքացի փողոցում մոտեցել էր նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հայտնել, որ Վստրեչի Ապերն ամիսներ առաջ իրեն առեւանգել եւ ազատությունից ապօրինի զրկել է»:
Սա ցույց է տալիս, թե ինչով է իրականում զբաղված Փաշինյանը երկրի վարչապետի պաշտոնում: Այս չափի ռաբիս ու գավառական իշխանությունը Հայաստանում չի եղել վերջին 30 տարիների ընթացքում: Այո, մեր երկրում երբեք դեմոկրատական ինստիտուտները չեն աշխատել, բայց և այս չափի անլուրջ իշխանությունը երբևիցե չի եղել, երբ փողոցային բամբասանքը դառնում է պետական քաղաքանության կարևորագույն գործոն:
Հասկանալի է, որ այս ամենը ոչ մի կապ չունի նոր որակի Հայաստան կառուցման հետ: Սա նույնիսկ Փաշինյանի թիմակիցներն են սկսել հասկանալ: Ահա թե ինչու Փաշինյանը սկսել է արդեն չվստահել նույնիսկ իր թիմակիցներին և այդ իսկ պատճառով որոշել է փոխել սահմանադրությունը, որպեսզի այլևս ոչ մեկից կախված չլինի և կարողանա իրականացնել իր բոլոր տեսակի քմահաճույքները:
Սա է իրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը