Հոգեբան Միհրդատ Մադաթյանը գրում է․
Տիկնայք և պարոնայքՄի հատ լսեք խնդրում եմ՝
«Այս տարին աննախադեպ էր վերականգնված գումարի առումով: 11 ամիսների տվյալներով վերականգվել է բյուջե, կանխկիկ գումարով վերականգնման մասին է խոսքը, 4 միլիարդ 300 միլիոն դրամի չափ գումար»։ «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Իսկ այժմ վատնումների մասին՝
- քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ 2019 թվականի համար նախատեսված պարգևավճարները կազմում են 1.930.937.600 դրամ:
Միևնույն ժամանակ պատասխանում նշվում է, որ սույն թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ պարգևավճարների համար հատկացվել է 1.680.530.490 դրամ:
- «2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1.836.000.000 դրամ:
Վերոնշյալ պարգևատրման ֆոնդը բավարար չէ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։
- Առողջապահության Նախարարության միայն բարձրաստիճան պաշտոնյաներին հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը շուրջ 65.000.000 դրամ է։
- Ընդհանուր առմամբ` ԿԳՄՍ նախարարությունում հատկացվել է` 456.209.093 դրամ պարգևավճար:
Այս ցուցակը կարելի է շարունակել, ինքներդ եք հասկանում՝ այլ նախարարություններ և գերատեսչություններ, մարզպետարաններ և այլն և այլն... Սակայն միայն այս թվածով, Սասուն Խաչատրյանի բերված թիվն արդեն մարվեց։
Բա Երկրի օգուտը, ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ օգուտը ո՞րն է։ Փաստորեն ԲՅՈւՋԵ ասելով իրենց գրպաննե՞րն ի նկատի ունեն։
Դե ինչպես ասել է Քաջ Նազարը՝ «Եթե Հայաստանը մեր տունն է, ժողովուրդն էլ ընտանիքը, հետևաբար ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է»։ Ու չի ստել։
Այո, ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳՈւՄԱՐՆ Է։Բա Դու՞ք։Էլի մնացիք սառույցի՞ն...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը