06 01 2020

Չափազանց պարզունակ բեմադրություն է․ Վիկտոր Սողոմոնյանը՝ ԱԱԾ տեսանյութի մասին



Ցավով եմ արձանագրում, բայց մեր հասարակությունը սովորել է նման բեմադրությունների: Այս մասին «Երկիր Մեդիա» ՀԸ հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ տարածած տեսանյութն այն մասին, թե «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը երկրորդ նախագահի համակիրն է:

«Սա այսօրվա իշխանությունների մակարդակի քաղաքական դիսկուրս տանելու մի հերթական դրսևորում է: Պարզապես չափազանց պարզունակ էր: Վատ բեմադրություն էր, որի սցենարի հեղինակին ու ռեժիսորին պետք է անմիջապես աշխատանքից ազատել»,- ասել է Սողոմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ