30 12 2019

Շատ վատ եմ վերաբերվում. Սասուն Միքայելյանը՝ զինվորների ցածր պարգևավճարների մասին

Շատ վատ եմ վերաբերվում. Սասուն Միքայելյանը՝ զինվորների ցածր պարգևավճարների մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշել է․ 

«Բոլոր հիմնախնդիրներն ընթացքում պետք է լուծվեն, որովհետեւ մեկ տարեկան էլ չկա մեր նոր իշխանությունը, իսկ այն փոսը, որ էս 20 տարի փորել են նախկին իշխանությունները, էն էլ տեխնիկայով են փորել, ոչ թե բահով, պետք է լցվի»։

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ դիրքապահ զինծառայողները 4 հազար դրամ պարգեւավճար են ստացեն, նա արձագանքեց. «Շատ վատ եմ վերաբերվում նման բանին: Ես միշտ ասել եմ, ԱԺ-ում էլ եմ հարցը բարձրացրել, որ պայմանագրային զինծառայողներին պետք է նորմալ գումար տալ, նորմալ վերապատրաստում անցնեն:  Մենք բանակը պետք է համալրենք պայմանագրային զինծառայողներով: Այդ տարիքի մարդիկ ավելի զգոն են: Այսօր ինչ հնարավոր է արվել է, անհարմար էլ է նման բանի մասին խոսել: Ընթացքում ամեն ինչ պետք է կարգավորվի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ