28 12 2019

Պաշտոնյաներին հանուն Փաշինյանի PR-ի ստիպում են ընտանիքով լինել հրապարակում․ Politik

Պաշտոնյաներին հանուն Փաշինյանի PR-ի ստիպում են ընտանիքով լինել հրապարակում․ Politik

Politik.am-ը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և սփյուռքում ապրող հայերին խորհուրդ է տալիս դեկտեմբերի 31-ին լինել Երևանում: Փաշինյանի այս գաղափարը գովազդվում է հնարավոր բոլոր միջոցներով՝  Հանրային հեռուստաընկերություն, ռադիո, պետական պաշտոնյաներ, ֆեյքեր, էլեկտրոնային լրատվամիջոցներ։

Վարչապետ Փաշինյանը ցանկանում է անգամ Ամանորի տոնակատարությունը վերածել իր նկատմամբ հասարակական վստահության վկայության։ Վերջին սոցիոլոգիական հարցումները հայտնի դարձրին, որ վարչապետի վարկանիշը աննախադեպ անկում է ապրել և հիմա այդ հարցումները հերքելու հանրային միջոցառում է պետք։

Փաշինյանի վարկանիշի փուչիկը փչելու համար պետական ամբողջ ապարատը անցել է «ռեկետի»։ Կառավարության բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, փոքր և մեծ վարչության պետերին և նրանց տեղակալներին խստագույնս հրահանգվել է դեկտեմբերի 31-ին ժամը 23։00-ին գալ Հանրապետության Հրապարակ։ Կառավարությունից պետական աշխատողներին հրահանգել են, որ գան իրենց ընտանիքի անդամների հետ։

Մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ պետք է ստիպված լինեն ընտանեկան տոնից հրաժարվել և այդ օրը նվիրել վարչապետի PR-ին։ Այլընտրանք չունեն, քանի որ տեղում ցուցակագրվելու են ներկաները և եթե որևէ մեկը համարձակվի չգալ կամ չբերել իր ընտանիքի անդամներին, ապա կպատժվեն՝ կզրկվեն հավելավճարներից ու պարգևատրումներից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ