28 12 2019

ՍԴ-ի շուրջ զավեշտը կհանդարտվի մոտ 3 ամսից՝ երբ ՍԴ-ը կկայացնի 2-րդ Նախագահի մասով վճիռը. Քաղաքական գործիչ

ՍԴ-ի շուրջ զավեշտը կհանդարտվի մոտ 3 ամսից՝ երբ ՍԴ-ը կկայացնի 2-րդ Նախագահի մասով վճիռը. Քաղաքական գործիչ

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկ կառույց ի դեմս Հրայր Թովմասյանի պայքարում է ողջ պետական մեքենայի դեմ։ ՍԴ-ի շուրջ զավեշտի նմանվող իրավիճակը իմ կարծիքով կհանդարտվի մոտ 3 ամսից՝ երբ ՍԴ-ը կկայացնի ՀՀ 2րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով վճիռը։ Այդ որոշումը հրապարակելուց րոպեներ անց իշխանությունը կմոռանա ՍԴ-ի մասին և նոր թափով կլծվի Քոչարյանի հանդեպ նոր քրեական գործ հարուցելուն։

Զարմացա, որ ոչ ոք չնշեց թե ինչու՞ է Հրայր Թովմասյանի դեմ այս մեղադրանքը հնչեցվում հենց երեկ, ամսի 27 -ին։ Բանն այն է, որ մեր վայ իշխանությանը թվացել է, որ թե՛ Եվրամիության համապատասխան պաշտոնյաներն և թե՛ Վենետիկի Հանձնաժողովի աշխատակիցները արդեն գտնվում են ամանօրյա արձակուրդում և չեն արձագանքի Հայաստանում սահմանադրության խմբակային բռնաբարման փաստին։ Բայց արի ու տես, որ կրկին սխալվեցին։ Արդարադատության նախարարությունը երեկ ստացել է Վենետիկի Հանձնաժողովի նախագահից գրություն, որը դեռ չեն հրապարակում։ Իսկ գրությունում տրվում է հստակ գնահատական տեղի ունեցող բռնաբարությանը։

Դուք ամեն տեղ եք ստոր և վախկոտ՝ մենակով որևէ բան չեք կարող և նույնիսկ Սահմանադրության բռնաբարումը կատարում եք խմբակային։ Այ հենց տենց խմբակային էլ կդատվեք, ու այս անգամ ձեր բացակայությունը որևէ մեկը չի էլ զգա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ