«Մեդիա Պաշտպանը» մշտադիտարկման արդյունքում նկատել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և «5-րդ ալիքի» լրագրողի միջև ընդհարում է տեղի ունեցել։ Անդրանիկ Քոչարյանը վրդովվել է լրագրողի հարցից, որը վերաբերում էր մահացած զինծառայողի հարազատների հետ հանդիպմանը։ Հարցին ի պատասխան, Քոչարյանն ասել է․ «Ես կզարմանայի, որ ձեր հեռուստաընկերությունը այլ հարց տար»։ Լրագրողի մեկնաբանությանը, թե նրան հետաքրքիր էին հանդիպման արդյունքները, Անդրանիկ Քոչարյանը քննադատաբար է մոտեցել՝ մեղադրելով լրագրողին իրավիճակը գրգռելու մեջ։ Հորդորում ենք Անդրանիկ Քոչարյանին ավելի զուսպ լինել, գնահատականներ չտալ լրագրողների աշխատանքին։ «Մեդիա պաշտպան»-ը հիշեցնում է, որ Անդրանիկ Քոչարյանը կարող էր բարեկրթորեն հրաժարվել հարցին պատասխանելուց, բայց ԱԺ պատգամավորն ընտրել էր պիտակավորելու և մեղադրելու գործելաոճը։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է նաև, որ նմանատիպ գործելաոճն անընդունելի է, իսկ բարեկիրթ վերաբերմունքն ու դիմացինի մասնագիտական աշխատանքը հարգելը՝ պարտադիր և հույս հայտնում, որ ԱԺ պատգամավորը հետայսու հետևողական կլինի իր խոսքին և կտիրապետի իր էմոցիաները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը