25 12 2019

ԶԼՄ-ների դեմ հարձակումները խիստ անհանգստացնող են․իմքայլական

ԶԼՄ-ների դեմ հարձակումները խիստ անհանգստացնող են․իմքայլական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լրատվամիջոցների դեմ հարձակումներն արդեն խիստ անհանգստացնող են, դատապարտելի է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, լրատվամիջոցի գործունեության դեմ ուղղված ցանկացած քայլ, ոմանց պայքարը մեդիայի դեմ իրականում ուղղված է ոչ այնքան լրատվամիջոցների, լրագրողների դեմ, այլ առաջին հերթին` հենց ժողովրդավարության ու մեր պետության դեմ, հարված է հեղափոխության արժեքներին։

Ողջամիտ կասկածներ ունեմ, որ վերջին շրջանում այս քայլերը մտածված ընդհանուր մարտավարության մասն են. սիրո եւ հանդուրժողականության դեմ պայքարել ֆեյքային ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելով, իսկ մեր պետության հաջողությունը մեդիայի ազատության ոլորտում նսեմացնել նման հարձակումներով, այստեղ իրավապահ մարմինների առավելագույն ուշադրությունն եմ հրավիրելու, որպեսզի որեւէ դեպք անպատիժ կամ չբացահայտված չմնա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ