24 12 2019

Հայհոյող կանանց շրջանակը սկսել է նեղանալ․ Նարեկ Սամսոնյան



«Երբ իշխանությունը վերցնում են պոպուլիստները, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, ունենում ենք այն, ինչ ունենք հիմա։ Այսօր պետական ռեկետը դարձել է քաղաքական համակարգի անքակտելի մասնիկը։ Բոլոր նախկին օլիգարխները դարձել են խոշոր սփեփականատերեր կամ հանցագործներ, եթե Փաշինյանին գումար չեն տալիս։ Տեսանք հիմնադրամի վճարները։ Մարդիկ, որոնք չունեին այնքան հեղինակություն, որ որևէ մեկը իրենց թեկուզ շրջապատից գումար տար, ամեն մեկը 10 հազարդ դոլարին համարժեք դրամ փոխանցել է հիմնադրանմին»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի համաժողովի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Նա ասաց, որ կանայք, որոնք հայհոյախառն գրառումներով էին հանդես գալիս սոցցանցերում՝ ֆեյքային էջերով, սկսել են պակասել՝ շրջանակը պարզվելուց հետո։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ