Դա քաղաքական պատվեր է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և կուսակցության նկատմամբ: Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործին:
«Դեռևս 2018 թվականի մայիսին ես ասել էի, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս որևէ մեկն ապահովագրված չէ, որ կարող է ձեռբակալվել, կալանավորվել, շինծու քրեական գործ բարդեն և սարքեն նրա վրա: Եթե մոռացել եք, հիշեցնեմ ձեզ գաղտնալսումները, Նիկոլ Փաշինյանի ասածը՝ չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի»,- նշեց Շարմազանովը:
Քաղաքական գործիչը նաև հավելեց, որ Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում և սա շինծու քաղաքական մեղադրանք է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը