«Մինչև այժմ չեն դադարում գնահատականներն այն հարցի շուրջ թե արդյո՞ք մենք ունցել ենք հեղափոխություն, իշխանափոխություն, սահմանադրական կարգի տապալում, հեղաշրջում և այլն: Կա հիմնականում 2 մոտեցնում, մեկն այն է, որ տեղի ունեցածն ունեցել է ներսի հիմքեր և երկրորդը արտաքին պատվիրատու: Ներսիններն էլ 2 մասին են բաժանվում. մեկի կարծիքով տեղի ունեցածը մի երջանիկ իրադարձություն էր, որի ընթացքում Հայաստանը դեպի լուսավոր ապագա է գնալու ուղղակի ժամանակ է պետք, որպեսզի այդ փոփոխությունները տեսնենք, երկրորդ կարծիքն այն է, որ տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալում էր, և մի խումբ ստահակներ՝ օգտագործելով ներքին դժգոհությունը, ուղղակի հաջողացրեցին գալ իշխանության, հիմա էլ օգտվում են իշխանական հաճույքներից»,- դեկտմեբերի 24-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ամփոփիչ միջոցառման ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը