Տեսանյութը տեսել եմ և բավականին երկար ծիծաղել եմ, որովհետև ոստիկանության գործելաոճը նմանվել է սոցիալական ցանցերի ֆեյք օգտատերերի սարքած շինծու հրապարակումներին: Այսդ մասին Yerevan.today-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը՝ անդրադառնալով երեկ ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութում, որտեղ նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը փորձել է կաշառել Մարտի մեկի գործով տուժածների հարազատներին:
«Ոստիկանությունը, երբ կոնկրետ հիմնավորված բան է ունենում, դա անում է շատ պրոֆեսիոնալ ձևով: Բայց երեկվա տեսանյութից հետո կարծում եմ՝ ոստիկանության լրատվականը մտածելու բան ունի, որովհետև նման որակի տեսանյութը հրապարակել ոստիկանության անունից, դա ուղիղ հարվածի տակ է դնում այդ կառույցը: Շատ վատ բեմադրված միջոցառում էր, հավանաբար, եթե այնտեղ լավ փնտրեին կարող էին գովազդատուներ էլ լինել: Տեսանյութում այդ մարդը կիսաթևով է, և ես որևէ ողջամիտ մարդու չեմ ճանաչում, որ դեկտեմբերի կեսերին կարող է կիսաթևով դուրս գալ տանից: Վստահ եմ, որ եթե լիներ իրոք այդպիսի բան և այդպիսի խոսակցություն, այնտեղ չէր կարող տեսանելի հատվածում ինքնաձիգ դրված լիներ»,- նշեց Նարեկ Մանթաշյանը և հավելեց, որ սա ուղիղ ճնշում էր դատարանի նկատմամբ:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը