20 12 2019

Բակո Սահակյանը և ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն հանդիպում են ունեցել

Բակո Սահակյանը և ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն հանդիպում են ունեցել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ