Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է քաղաքապետարանի գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկի հարցին։
Նա նշել է, որ Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը, ով դեկտեմբերի 18-ին ազատվել է պաշտոնից, աղբամանների համար հայտարարված 180 մլն արժողությամբ տենդեր է ճանաչել իր քրոջ որդուն պատկանող ընկերությանը։
Ըստ Խաժակյանի՝ Հայկ Մարությանը հաստատապես տեղյակ է եղել կատարվածի մասին, սակայն Խաչիկյանին չի հեռացրել մինչև այսօր, երբ ԶԼՄ-ից պարզաբանում ստանալու նպատակով զանգ է ստացվել քաղաքապետարան, և, Խաժակյանի խոսքով, միայն դրանից հետո է Արարատ Խաչիկյանը գրել աշխատանքից ազատման դիմում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը