16 12 2019

Այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր այդքան շուտ․ Ռուբեն Հայրապետյանը՝ Անդրանիկ Քոչարյանին



«Ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու լավություն է ուզեցել  անի»: Այս մասին Երկիր մեդիա ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը`  խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասին:

«Ես իրեն չեմ վիրավորի, ինքն անձնական վիրավորանք է հասցրել ինձ եւ Անդոյին ուզում եմ մի բան ասել, որ ինչպես կասեր իր տերը` «այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր այդքան շուտ», պետք չէր այդքան շուտ ցույց տալ քո դեմքը:  Ես անձնական վիրավորանք չեմ հասցնում, ուղղակի զգուշացնում եմ, որ ինքը վախկոտ է, եւ ուզում եմ մեր հանրությանը տեղյակ պահել:  Ես այսօր իրեն պատասխանում եմ մի պարզ պատճառով, որ ինքը վախկոտ է ու ինքը կանչելու է լեգենդար գեներալ Խաչատուրովին կամ Արցախի հերոս Սեյրան Օհանյանին,այդ վախկոտը։   Եթե իմանայի, որ ինքը այդպես վախկոտ է, իր անունը չէի էլ տա, ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու՝ լավություն է ուզեցել  անի: Բայց ես հասկացա, որ «ամեն ձեւով փախի Հայաստանից», նա  այդ տեխնոլոգիայի մասնագետ է»,-ասել է նա:

Ռուբեն Հայրապետյանն ընդգծել է, որ  Անդրանիկ Քոչարյանը երբեք որեւէ թիմի անդամ չի եղել:

«Հիշեք, ով է եղել իր կենսագրության մեջ: Ինքը դավաճանել է Վազգեն Մանուկյան, Լեւոն Տեր- Պետրոսյանին, չթվարկեմ,  դուք ասեք` որ թիմում է ինքը եղել: Ես 15 տարի է` Հանրապետականում եմ ու հպարտանում եմ, իսկ ինքը ճամբարափոխ է եղել:  Մտածում են՝ «Իմ քայլի» հետ ինքը կարող է  թիմի անդամ լինել»,- հավելել է գործարարը:

Ռուբեն Հայրապետյանը  չի հրապարակել այն անձի անունը, որն իրեն փոխանցել  էր՝ հեռանալ երկրից, եւ նորից շեշտել է, որ չի պատրաստվում հեռանալ  երկրից. «Այստեղից թող գնան վախկոտ անդրանիկքոչարյանները»:

Խոսելով յուրացման մեջ իրեն մեղադրելու մասին՝ ասաց. «Ոստիկանությունը միշտ շտապում է, չկա մի մասնագետ, որը կարող է զուտ մասնագիտական շինարարական վերլուծություն անել եւ ասել՝ յուրացվել են գումարները, թե ոչ: Հիմա, երբ որ գործը հանձնվել է քննչական մարմիններին, քննչական մարմինները հստակ քննություն եւ ստուգումներ կիրականացնեն, եւ եթե կտեսնեն, որ յուրացումներ եղել են, խնդիր չկա, ես կվերականգնեմ դա: Սա հերթական մանիպուլյացիան է, ոստիկանության ոճը, մի հատ էլ պատգամավորատեսակի մարդ կա, կարծեմ Արեն էր անունը (նկատի ունի Արեն Մկրտչյանին-Գ.Հ.), դա էլ հայտարարեց, որ ես իբր հափշտակումներ եմ կատարել, ինքն էլ միանգամից դատավոր դարձավ ու մեղադրանք առաջադրեց, այն դեպքում, երբ գոյություն ունի անմեղության կանխավարկած»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ