15 12 2019

Անդրանիկ Քոչարյանը 2016-ին պնդում էր՝ Ռուբեն Հայրապետյանը իր ընկերն է․Politik.am

Անդրանիկ Քոչարյանը 2016-ին պնդում էր՝ Ռուբեն Հայրապետյանը իր ընկերն է․Politik.am

Politik.am-ը գրում է․ «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքել էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով հայտարարել էր. «Այդ նույն Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է, 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախչեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն»:

«Նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ»,-հայտարարել էր Քոչարյանը՝ փորձելով ստեղծել տպավորություն, որ ինքը Հայրապետյանի հետ կապ չի ունեցել 2008 թվականի մարտի 1-ից հետո։ Այս կերպ Քոչարյանը փորձում է սկզբունքային գործչի դիմակ կրել։

Կարճ ժամանակ անց համացանցում հայտնվեց 2016 թվականին նկարահանված մի հեռուստահաղորդում, որում Քոչարյանը պնդում է, որ Հայրապետյանը իր ընկերն է և իր ընկերական զգացումների վրա չի կարող ազդել 2008 թվականին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ