13 12 2019

Մենք հաղթանակ ենք տոնելու այս անարդարության դեմ պայքարում․ Սարգիս Օհանջանյան

Մենք հաղթանակ ենք տոնելու այս անարդարության դեմ պայքարում․ Սարգիս Օհանջանյան

Ողջույն, սիրելի գաղափարակից ընկերներ:

Ես հիմա ձեզ ողջունում եմ արդեն ոչ թե բանտից, այլ` ազատության մեջ: Ճիշտ է, փոքր-ինչ տխուր եմ, որ ընկերս` Նարեկ Մութաֆյանը, դեռ ճաղերի հետևում է, բայց լիահույս եմ, որ այդ վիճակը կարճ է տևելու:

Նշեմ, որ ես ոչ մի օր և ոչ մի վայրկյան չեմ ընկճվել, և դրանում դուք բոլորդ ունեք ձեր մեծ ներդրումը, քանի որ լինելով չորս պատի մեջ փակված` շարունակում էի տեսնել և զգալ ձեր աջակցությունը, ինչի համար այժմ հայտնում եմ իմ երախտագիտությունը:

Հանձին ձեզ` ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել Արմեն Թավադյանին, Լևոն և Սեդրակ Քոչարյաններին ու նրանց ընտանիքներին, որ այդ դժվարին պահին մենակ չթողեցին իմ ընտանիքի անդամներին և ամեն կերպ աջակցում էին ցանկացած հարցով` չթողնելով, որ նրանք ծանր տանեն իմ ժամանակավոր բացակայությունը: Բառերով շատ դժվար է նկարագրել այն երախտագիտության զգացումը, որ ես ապրում էի` այդ ամենը տեսնելով:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ շահերը պաշտպանող փաստաբանական թիմին, ով ներկայումս դատական համակարգում ստեղծված «բեսպրեդելի»պայմաններում ջանք ու եռանդ չի խնայում` իմ անմեղությունն ապացուցելու համար: Շնորհակալ եմ, տղե՛րք:

Ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք, որ գալու է ժամանակը, երբ մենք հաղթանակ ենք տոնելու այս անարդարության դեմ պայքարում, և այդ ժամանակը սարերի հետևում չէ: Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլորիդ:

Սիրով և հարգանքով` Սարգիս Օհանջանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ