13 12 2019

Իրավունք չունեմ կապ հաստատել նախագահի հետ՝ ելնելով իր ապօրինի կալանքից․ գրասենյակի ղեկավար



«Մանրամասների չեմ տիրապետում, դրանք անձնական տվյալներ են: Գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանի զգացողությունը լավ է, լուրջ առողջական խնդիրներ չկան: Ես ենթադրում եմ, որ վիրահատություն է եղել, բայց պետք է տեղեկանամ: Ես իրավունք չունեմ կապ հաստատել նախագահի հետ՝ ելնելով իր ապօրինի կալանքից, հետևաբար տեղեկություններս ուշանում են, իմանում եմ փաստաբանների կամ հարազատների միջոցով, ովքեր առնչություն ունեն և իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով: Եթե նկատել եք մեր տեղեկությունները մի փոքր ուշ են գնում: Որոշակի հեռագրեր ցավակցական կամ շնորհավորական որոնք հղվում են նախագահի անունից խնդիր ունենք նախ տեղեկացնել տեղի ունեցածի մասին, ստանալ իր արձագանքը և տարածել, ժամանակային խնդիր ունենք»,- դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժզննում է անցել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն անդրադարձան նաև Ռոբերտ Քոչարյանի գործին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ