12 12 2019

Սենատում հակաթուրքական օրինագիծ է ընդունվել

Սենատում հակաթուրքական օրինագիծ է ընդունվել

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը ողջունել է Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի քվեարկությունը, որի արդյունքում ընդունվել է հակաթուրքական օրինագիծ:

Asbarez-ը հայտնում է, որ ձայների18 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ ընդունված փաստաթուղթը Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանում է ենթադրում:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն օրինագծի ընդունման առնչությամբ ասել է, որ տպավորիչ է տեսնել տարբեր կուսակցություններից սենատորների միահամուռ դիրքորոշումը՝ հանուն արդարության:

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որն օրինագծի համահեղինակներից է, նշել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Թուրքիայի գործողությունները «չափից ավելի են և անընդունելի»: Խոսքը, մասնավորապես, Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման և ռուսական C-400 համակարգերի գնման մասին է:

Ըստ սենատորների՝ Թուրքիայի դեմ թիրախային պատժամիջոցները համարժեք պատասխան են այդ երկրի գործողություններին:Օրինագիծը կոչ է անում սահմանափակել ամերիկյան արտադրության զենքի վաճառքը, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցներից վարկերի տրամադրումը Թուրքիային:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ