12 12 2019

Մենք խնդիր չունենք Ադրբեջանին պատին դեմ տալու. «Իմ քայլի» պատգամավոր



Բանակցությունները թափանցիկ են ավելի քան երբևէ. Այս մասին Yerevan Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը. «Բնականաբար կա բանակցային փակ գործընթաց, կա ադրբեջանական կողմ, և մենք չենք կարող էթիկապես այնպիսի իրավիճակ ստեղծել մյուս կողմի համար, որ լուրջ խնդիրներ հարուցվեն: Եթե ինչ-որ բան հրապարակվի, դա պետք է միասին որոշվի»:

Պատգամավորի խոսքով՝ իրենք բանակցային գործընթացներում որևէ թաքցնելու բան չունեն. «Ինչպես վարչապետը հայտարարել է, եթե գա իրավիճակ, որտեղ կոնկրետ կքննարկվի լուծում, որն անհրաժեշտ է ներկայացնել, մենք թաքցնելու բան չունենք: Մենք ժողովրդի ընտրած իշխանությունն ենք և արտահայտում ենք այդ ժողովրդի դիրքորոշումը բանակցային գործընթացում»:

Տաթևիկ Հայրապետյանը նաև հավելեց, որ այսօր խնդիր չունեն Ադրբեջանին պատին դեմ տալու, որովհետև դրանով հաջողություն չենք գրանցելու. «Մենք խնդիր ունենք «օգնել» Ադրբեջանին դադարել խոսել պատերազմի լեզվով, որովհետև դա ոչ մի լավ բանի չի բերելու Ադրբեջանի համար»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ