ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․
«ԹԱՎՇԵ ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅԱՆ ՓՇՈՏ ՍՈՒԲԼԻՄԱՑԻԱՆԵՐԸ
Այսօր ԱԺ մեծամասնութնունը՝ Իմ Քայլը խմբակցությունը, առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի նախագիծ, որն արտոնում է ոստիկանութանը գաղտնալսել մեր հեռախոսային խոսակցությունները:
Փաստորեն իշխանության ռեպրեսիվ գործիքակազմը մտնում է իմ, մեր, մեզանից յուրաքանչյուրի անձնական տիրույթ, անձնական կյանք։ Տոտալ վերահսկողությու՞ն… ոստիկանապետությու՞ն, գուցե՝ իշխանության տոտալ վախ: Բայց ումի՞ց… սեփական քաղաքացիների՞ց:
Միթե՞ Հայաստանը բարձր ու անվերահսկելի հանցագործությամբ հայտնի այն պետությունն է, ուր այլընտանք չի մնացել: Իհարե՝ ոչ…
Ինչո՞ւ եք մտնում մեր անձնական տարածքներ և ստիպում ապրել ամեն վայրկյան լսվելու գարշելի զգացողությամբ:
Այս որքա՜ն արագ փշակալեց թավշե հեղափոխությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը