11 12 2019

Հիմա կա կոնկրետ մեկնված ձեռք, թե ով կսեղմի այդ ձեռքը՝ ես չգիտեմ. ԱԺ փոխնախագահ



Ես որևէ անպարկեշտ բան չեմ տեսնում այն բանի մեջ, որ մարդն «ինքնաբացարկ» հայտնի և հեռանա: Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՍԴ դատավորների համար նվաստացուցիչ չի լինի նրանց անվստահություն հայտնելն ու վաղաժամ թոշակի ուղարկելը:

«Սա նաև իրավական առումով հնարավորություն է այս իրավիճակից դուրս գալու, որովհետև բոլոր կողմերը, նաև միջազգային կառույցները ֆիքսել են, որ կա խնդիր, և սա մեկնված ձեռք է բոլորին: Մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու: Եթե մարդը ստիպված է եղել ինչ-որ պատճառով այլ կանոների ենթարկվել, այսօր այդ կանոնները չկան, և բոլորն ունեն հնարավորություն շարուանկել իրենց աշխատանքը, սկսած դպրոցի տնօրենից, որը ժամանակին զբաղվել է ընտրություններով, վերջացրած շենքի լիազորով: Հիմա կա կոնկրետ մեկնված ձեռք, թե ով կսեղմի այդ ձեռքը՝ ես չգիտեմ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ