7or.am-ը գրում է․ «Եթե մենք նորմալ պետություն ունենայինք ու առողջ հասարակություն, ապա Արթուր Սաքունցի պես թուրքական 5-րդ շարասյան ֆունկցիա կատարողները ոչ միայն չէին կարողանա իրավապաշտպանության անվան տակ հակապետական գիծ առաջ տանել, այլ նաև հասարակական ակտիվություն ցուցաբերել։
Բայց քանի որ մեր պետությունը դեռ անվտանգության առումով բազմաթիվ խնդիրներ ունի, իսկ հասարակությունն էլ ահագին անառողջ է, ուստի Սաքունցի պես մեկը, ով Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու և քիրվայություն անելու մոլի կողմնակից է (տե՛ս կից տեսանյութը), բացահայտ կերպով է գործում ու առատորեն վարձատրվում դրա դիմաց։
Իրավապաշտպանի անվան տակ հանդես եկող սույն Սաքունցը հիմա կատարում է դատաիրավական համակարգի պոլիցայի ֆունկցիան։ Նրան դուր չի եկել այն, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին խոսել է դատարանների վրա գործադիրից եկող ճնշումների մասին։
Բացահայտված գործակալ Սաքունցը Ռշտունու հայտարարությունը քաղաքական է որակում ու «հանրային» ճնշում գործադրում Բարձրագույն դատական խորհրդի վրա։
Եվ քաղաքական հայտարարությունից ու դրա անթույլատրելիությունից խոսում է մեկը, ով դրական է գնահատել ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի հակասահմանադրական ու քաղաքական ուղղվածության քայլը, ով ծպտուն չի հանել Նիկոլ Փաշինյանի՝ դատական իշխանության դեմ կիրառվող ապօրինի ու բացահայտ ճնշումների դեպքում, ով քաղաքական հետապնդումներ ու մարդու իրավունքների խախտումներ չի նկատում Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դեմ կարված գործերում։
Սաքունցը լուռ է ապօրինությունների դեպքում և իրավապաշտպանի հագուստ է կրում այն պարագայում, երբ անհրաժեշտ է առաջ մղել թուրքական 5-րդ շարասյան քաղաքականությունը։ Նա իրավապաշտպան չէ։ Սաքունցը իրավապաշտպանի անվան տակ հանդես եկող օտարերկրյա սպասարկու է։ Նորմալ երկրում նմանները կա՛մ ջրի երես աշխատում են դուրս չգալ, կա՛մ դուրս գալու դեպքում ցուցմունքներ են տալիս համապատասխան կառույցներին։ Բայց դե սկզբում էլ ասեցինք, որ մենք դեռ նորմալ երկրում չենք ապրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը