09 12 2019

Մեկ օրինակով՝ քայլ առ քայլ բացատրեմ՝ ինչպես է աշխատում․ Նարեկ Մալյան

Մեկ օրինակով՝ քայլ առ քայլ բացատրեմ՝ ինչպես է աշխատում․ Նարեկ Մալյան

«Վետո»  հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սորոսական Արթուր Սաքունցին բոլորը գիտեն, բայց քչերն են տեղյակ, որ հողեր հանձնելու քարոզչության համար Սորոսի գրասենյակից Սաքունցը հունվարին ստացել է 221 հազար դոլար: Մի հատ բարձրաձայն ասեք, 221 հազար... ու դա դեռ միայն մի գրանտն է:

Հիշեցնեմ, որ Սաքունցին ֆինանսավորող Ջորջ Սորոսը Ալիևի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է:

Հա ու մեկ էլ չմոռանաք՝ Սորոսը 221 հազար դոլար է տվել տեսանյութի հերոսին:

Հ.Գ. Իմ տեղեկություններով կապույտ մազերով ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանը վարձատրվել է Արթուր Սաքունցի կազմակերպությունից:

***

Ուրեմն, մեկ օրինակով՝ քայլ առ քայլ բացատրեմ՝ ինչպես է աշխատում Սորոսի գործակալական ցանցը:

1. Հունվարի 7-ին Արթուր Սաքունցը խաղաղասիրության քարոզի համար Սորոսից ստանում է 130 հազար դոլար:

2. Նույն օրը` հունվարի 7-ին, կապույտ մազերով Ասյա Խաչատրյանը հրապարակում է Ադրբեջանի դրոշի հետ իր լուսանկարը:

3. Հունվարի 8-ին հանրությունը թքում-մրում է Ասյա Խաչատրյանին:

4. Հունվարի 8-ին Ասյայի պաշտպանությանը լծվում է սորոսական ողջ ցանցը: Դանիել Իոաննիսյանը հրապարակային ստում է, որ Ասյան 18-ամյա մի աղջնակ է, ով ամբողջ կյանքում միայն օգուտ է տվել պետությանը:

5. Ես հրապարակային հիմնավորում եմ, որ դա սուտ է:

6. Սորոսական Դանիել Իոաննիսյանը ինձ դատի է տալիս՝ փորձելով լռեցնել ինձ:

7. Ուշադրություն!!! Այս ամենի արդյունքում Արթուր Սաքունցի 130 հազար դոլար գրանտը Սորոսը ավելացնում է ևս 91 հազար դոլարով՝ Հայաստանում խաղաղության քարոզի համար Սաքունցին տրամադրելով արդեն 221 հազար դոլար:

8. Տիկին Լարիսան Բաց Հասարակության կայքում փակում է Սաքունցի անունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ