06 12 2019

Իշխանությունը պարտավոր է բացատրել՝ ո՞ւմ և ի՞նչ էին խոստացել Բրատիսլավայից առաջ. Արմեն Աշոտյան



Այս մեկուկես տարվա ընթացքում Ղարաբաղյան հարցում Փաշինյան-Մնացականյան զույգի դեգերումներն ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից խուսափելու համար նրանք կրկին բռնվեցին Սերժ Սարգսայն-Էդուարդ Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից՝ որպես փրկօղակից: Այս մասին դեկտեմբերի 6-ին ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով օրերս Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպմանը:

«Ինչ կարիք կար մեկուկես տարի կորցնել, քայքայել բանակցային դիրքերը, մեծամտանալ և ասել, որ ես ամեն ինչ գիտեմ, Ղարաբաղի հարցին տիրապետում եմ և սկում եմ իմ սեփական կետից ու վերջում գալ և բռնվել Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգության այդ հատվածից: Կարելի է ասել, որ մեկուկես տարի անց այս իշխանությունները կրկին վերադարձան մեր բանակցած, մեր թողած փաթեթին»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը նաև ընդգծեց, որ պետք դեռ բացատրեն, թե ինչ է կատարվել Բրատիսլավայում նախարարների հանդիպմանը. «Իրեն թափանցիկ հռչակաած իշխանությունը պարտավոր է բացատրել՝ ի՞նչ կատարվեց այնտեղ, ո՞ւմ և ի՞նչ էին խոստացել Բրատիսլավայից առաջ, ինչո՞ւ այդ հանդիպումն այդպես էլ ռեալ չներկայացվեց հանրությանը և ի՞նչ կատարվեց»:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ