03 12 2019

Բերման ենթարկված ցուցարարներին ազատ են արձակում

Բերման ենթարկված ցուցարարներին ազատ են արձակում

ՀՅԴ բողոքի ակցիայի բերման ենթարկված ցուցարարներից մի քանիսին արդեն ազատ են արձակել։

Ազատ արձակվածներից Արգիշտի Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ չի ստորագրել արձանագրության տակ, քանի որ դրանում նշված էր, որ իրեն Վազգեն Սարգսյան փողոցից են բերման ենթակել՝ փողոցը փակելու համա, սակայն իրեն բերման են ենթակել նախարարությունների մոտից, որտեղ մեքենաների շարժ չկար։

Այս պահին ազատ արձակվածների թվում են Դավիթ Հունանյանը,  Գերասիմ Վարդանյանը։ Բերման ենթարկվածները չեն տուժել, տեսանելի վնասվածքներ չունեն։

Ցուցարարները նաև նշեցին, որ եթե մինչ այս քննարկում էին պահանջում նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ապա հետայսու պահանջը միայն մեկն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, և պայքարը չի ավարտվում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ