03 12 2019

Մեր պետությունը ձեզ հասանելիքն ուղղում է ՍԴ դատավորներին կաշառելու վրա․ Միհրան Հակոբյան

Մեր պետությունը ձեզ հասանելիքն ուղղում է ՍԴ դատավորներին կաշառելու վրա․ Միհրան Հակոբյան

Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցի պայմաններին։ Գրառմանը կից նա նաև լուսանկարներ է հրապարակել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Սա Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցն է՝ ավերված և ցուրտ: Ձմռան ցրտին բոլոր դասարանների աշակերտներին հավաքում են մի դասասենյակում, որ վառարանի մոտ դաս անեն: Ներեցեք մեզ երեխաներ: Այս ձմեռ էլ դիմացեք կաթացող տանիքով և չջեռուցվող դպրոցում: Ներեցեք մեզ, որ որպես պետություն՝ դեռ չենք կարողանում ձեր համար կրթվելու պայմաններ ապահովել: Մեր պետությունն այս պահին չի կարող ձեր խնդիրները լուծել: Մեր պետությունը գումարներն ուղղում է Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու վրա, որ ձեզ հասանելիք գումարները ստանան և գործի չգնան: Ներեցեք մեզ երեխաներ...»,– գրել է Միհրան Հակոբյանը՝ ավելացնելով, որ լուսանկարները panorama.am-ինն են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ