02 12 2019

Հայկ Սարգսյանի նախագիծը հերթական ապազգային քայլն է. Գևորգ Գևորգյան



«Այս նախագիծը հերթական ապազգային քայլն է, որն իրականացնում է ներկա իշխանությունը»,- մամուլի ասուլիսում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագծին, որն արտասահմանում գտնվողներին հնարավորություն կտա մինչև 27 տարին լրանալը վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, վճարել 10 միլիոն դրամ և անցնել արագացված՝ մեկամսյա զինվորական ծառայություն: Գևորգ Գևորգյանի համոզմամբ՝ բանակը ոչ թե անձերի կողմից պետք է ֆինանսավորվի, այլ պետության, որովհետև դա ժողովրդի անելիքը չէ. «Պետք չէ զարմանալ, որովհետև բարձր ամբիոնից մեր վարչապետը հայտարարեց, որ իրենք պաշտպանում են միայն գեյերին ու սեռափոխվածներին: Երկրի պաշտպանություն, ազգային գաղափարախոսություն, ազգային ողնաշար, ազգային մեր տեսակը պաշտպանության կարիք չունեն, դա նորից թողնում են ժողովրդի վրա, ինչպես Արցախի հարցն ու Ամուլսարի խնդիրը թողեցին. բա դուք ի՞նչ եք որոշում, դուք ինչի՞ համար եք տեր»: Նշենք նաև, որ նախագծով սահմանվում է՝ այդ քաղաքացիները, ովքեր կվերադառնան հայրենիք, կվճարեն 10 միլիոն դրամ և կանցնեն մեկամսյա զինվորական ծառայություն, կներառվեն պահեստազորում և պատերազմական իրավիճակի, զորահավաքի դեպքում կպարտավորվեն ներկայանալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ