Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է․
«Հիշո՞ւմ եք, ասում էին՝ մինչև ԱԺ նոր ընտրություններ չլինեն, ներդրումներ չեն լինելու:
Անցավ մեկ տարի այդ ընտրություններից, ներդրումներ էլի չկան:
Հիմա ի՞նչ սուտ պետք է հորինեն, որ միամիտ և հիպնոսացած զանգվածը հավատա:
Երկու կամ երեք տարի էլ անցնի՝ վիճակը միայն վատանալու է, սա լավ իմացեք, լավ բան չկա ու չի լինելու, քանի էս ռեժիմը կա:
Վստահության և լեգիտիմության նման մսխում պատմությանը հայտնի չէ, այ սա իրոք աննախադեպ է:Ո՞ւմ եք սպասում, նոր փրկչի՞, որը էլի կխաբի ձեզ, համարո՞ւմ եք,որ Հայաստանը փորձադաշտ է հա՞, որ տարիներով պետք է սպասի փոփոխությունների ու մի տասնամյակ անց նոր հանգեք մեր այսօրվա ասածներին:
Սթափվե՛ք, խոսե՛ք, մի՛ վախեցեք, կարծիք հայտնե՛ք, պայքարե՛ք, պարտվե՛ք, հաղթե՛ք, մի՛ սպասեք, որ մեկը կգա և կփրկի ձեզ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը