28 11 2019

ՔԿՀ կփակվի, սննդի մատակարարումն էլ կնագնձնվի մասնավորին



Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ Ռազմավարության նպատակն է պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության:

Սահմանվել են բարեփոխումների հետևյալ ուղղությունները՝

  • քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործում, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավում, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում,
  • քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության շենքային պայմանների բարելավում ու տեխնիկական հագեցվածության բարձրացում,
  • քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովում, ազատությունից զրկված անչափահաս անձանց պահման պայմանների բարելավում, կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի հաղթահարումը: Քրեակատարողական ծառայությունում կադրային քաղաքականության և պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայում,
  • քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև համագործակցության ամրապնդում,
  • քրեակատարողական և պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում,
  • դատապարտյալների և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացում,
  • մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավում

Նախատեսվում է փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ: 

Փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում):

 «Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ