27 11 2019

Ուժը կորցրած ստեր․ Panorama.am

Ուժը կորցրած ստեր․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Գրեթե օր չկա, որ լրահոսում լուրեր չլինեն հանրապետությում տեղ գտած կրակոցների, դանակահարությունների, ծեծ ու հաշվեհարդարների մասին։ Մերոնք քիչ էին, հիմա էլ էժան աշխատուժի անվան տակ Երևան լցված հնդիկներն են իրենց անպարկեշտ պահում և կրակում մայրաքաղաքի բարերից մեկում։

Ի՞նչ իմանաս, Հայաստանի սահմանային անցակետում 2019-ին մուտքի արտոնագիր ստացած 28 741 հնդիկներից իրականում ով իրենից ինչ է ներկայացնում ։

Օրինակ վերջերս մեկին՝ Բուդա անունով հանցագործի, ՀՀ-ում ձերբակալեցին և արտահանձնեցին Հնդկաստան։Այս ամենը բավականին նվազեցնում է Երևանը ապահով քաղաք լինելու ընկալումը հենց երևանցների կողմից։Իսկ բնակիչների ապահովությունն ու անվտանգությունը պահպանելու կոչված ոստիկանության հիմնական գործն անցյալ տարվանից դարձել է բողոքի ցույցերը վերահսկելը, Սորոսի Լարիսայի և այլ սեռաշեղվածների «իրավունքները պաշտպանելը»։

Ամենից կարևոր գործը, ինչպես ցույց տվեց կյանքը, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դիմաց պատ կազմելն է դարձել։Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիվն այնքան ավելանա, որ քանակով գերազանցի ողջ իրավապահ համակարգին, այդ դեպքում ի՞նչ են անելու։ Անշուշտ, հարցի հասցեատերն իրենք չեն, այլ մեր երկրում օտար արժեքների սիրահար օրվա իշխանությունները։ Որքան էլ վերջիններս ձևացնեն , թե լուրջ չեն ընդունում խորհրդարանից դուրս ձևավորվող ընդդիմությունը, ծաղրեն «Վերնատունն» ու կոնսոլիդացիոն մյուս հարթակները՝ չեն կարող չնկատելու տալ հասարակության տարբեր հատվածներում ահանգնացող դժգոհության դրսևորումները։

Հենց միայն Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով կազմավորված «Միացի՛ր» շարժումը շատ կարճ ժամանակահատվածում համախմբեց իշխանական ստից ու մանիպուլյացիներից հոգնած բազմաթիվ մարդկանց։ Շուրջ 50 հազար մարդ Հայաստանում և Արցախում միացել են նախագահ Քոչարյանին ազատելու կոչով հայտարարությանը։

Ի դեպ, ուշադրության է արժանի այն դիտարկումը, որ ստորագրահավաքի առցանց հարթակում ստորագրությունները շեշտակի ավելանում են «Մարտի 1-ի» գործով յուրաքանչյուր դատական նիստից հետո։ Այսինքն, արդեն ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են գիտակցում գործի «ջուր» լինելը։

Երևի թե շատերը կշարունակեին աչք փակել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ շարունակվող ապօրինությունների վրա, եթե խոստացված կախարդական փայտիկով կյանքը հեքիաթ դարձած լիներ։ Անմիջականորեն իրենց մաշկի վրա զգացած խաբեությունն է շատերի աչքերից հեռացնում էյֆորիկ շղարշը, և ավելի սթափ հայացքով ու մեծ ընդրգումով են մարդիկ ընկալում երկրում կատարվող իրադարձությունները, հատկապես նախնական խոստումների փուչ լինելը։

Մարդկանց իրական արդյունք է պետք․ ստերն արդեն իրենց ուժը կորցրել են։Արդեն սովորություն դարձած մեկշաբաթյա գրաֆիկով անցկացվող դատական նիստերը, դատավոր Դանիբեկյանի կանխատեսելի գործողությունները, մեղադրող կողմի գոռոզ պահվածքը, տուժողների և նրանց ներկայացուցիչների ցածրակարգ ու սրտաճմլիկ ելույթները, դահլիճում թույլատրվող ճղճղոցները՝ կամաց-կամաց նվազեցնում են հետաքրքրությունը դատավարության նկատմամբ։

Հասարկության մեծ մասն ի վերջո հասկացավ, որ այս գործը բացարձակ կապ չունի տասը մահերի հետ, ինչն ի դեպ բառացի ասաց հենց մեղադրող դատախազ Բիշարյանը նոյեմբերի 26-ի նիստում։

Եվ հազարերորդ անգամ հարց է ծագում, հապա ինչո՞ւ են ներգրավված տուժողների իրավահաջորդները սահմանադրական կարգի տապալման քննությունում։ Պատասխանը պարզ է՝ էմոցիոնալ ֆոնն ապահովելու համար․․․ բայց դա էլ արդեն կորցրել է իր ազդեցությունը՝ ստացած 30 միլիոնի և ակնկալվելիք 240 միլիոնի պատճառով։

Շատերն են արդեն հասկացել նաև այս գործարքի էությունը։Ռոբերտ Քոչարյանին ազատելու պահանջով ստորագրահավաքներին միացող մարդկանց քանակը ցույց է տալիս, որ հասարակությունն արթնացել է, սկսել է հասկանալ ճշմարտությունը և չի պատրաստվում հաշտվել մշտական կեղծիքի հետ։ Գնալով ավելի մեծ թվով մարդիկ են հասկանում, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների հանդեպ այս տևական հաշվեհարդարը անձնական վրեժխնդրություն լինելուց բացի, նաև հանրության ուշադրությունը շեղելու լավ միջոց է։

Հասկանում են նաև, որ «Միացի՛ր» շարժման պայքարը սոսկ մեկ անձի ազատության համար չէ, այլ մեր երկրի գլխին կուտակված վտանգներին դիմակայելու միասնական ճակատ ստեղծելու անհրաժեշտություն։Օրվա լրահոսերը տեղեկացնում են օր օրի ավելացող վտանգների մասին․ ուրեմն ի՞նչ օրի ենք հասել, որ Սորոսի հիմնադրամը «Ռեստարտ» լակոտախմբին 20 000 դոլար դրամաշնորհ է տրամադրում մեր պետության ԱԱԾ-ին և Ոստիկանությանը ուղղություն տալու համար ։Իրավապահ մարմինները սրա համար պետք է անհանգստանան, այլ ոչ թե ողջ ուժերը կենտրոնացնեն բողոքի ցույցերը վերահսկելու համար։ Այս պետությունը հայինն է, ոչ թե սորոսինը, ամերիկացունը, հնդիկինը կամ չինացունը, և առաջնահերթը ՀՀ քաղաքացու ազատությունն ու անվտանգությունն է՝ անկախ հետադիմական կամ ժամանակակից կոչվելուց։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ