ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ին և գրել, որ “Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով”:
Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս ինչի՞ վրա իր հույսը դնում Նիկոլը, բայց տխրեցնեմ իրեն. նման զեկույցները բնօրինակով և ամբողջությամբ կարդացող մարդիկ դեռ կան Հայաստանում:
Եվ ուրեմն, իրականում մեր երկրի դիրքերը իրոք բարելավվել են, սակայն ոչ թե 27 կետով, ինչպես գրել է Փաշինյանը, այլ 7: Նախորդ տարվա նմանատիպ հետազոտության մեջ Հայաստանը գրավում էր 68-րդ տեղը:
Թողնում եմ մի կողմ իր գրառման այլ սխալները, օրինակ՝ “Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով”, իսկ իրականում վարկանիշը կազմվում է 12 չափանիշների հիման վրա:
Հ.Գ. Փորձեմ չբացառել նաև, որ նման ապատեղեկատվություն իրեն տրվել կառավարության աշխատակազմից: Այդ դեպքում պետք է պատժի ենթարկել խոտան տեղեկանքներ պատրաստող պաշտոնյաներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը