27 11 2019

Վարչապետն իր խոսնակին գործուղում է Լիտվա

Վարչապետն իր խոսնակին գործուղում է Լիտվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Կարապետյանին Լիտվայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասված է. Լիտվայի Հանրապետության մի շարք պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները քննարկելու նպատակով՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին 2019 թվականի դեկտեմբերի 15-17-ը ներառյալ գործուղել Լիտվայի Հանրապետություն (քաղաք՝ Վիլնյուս)»: Գործուղման ծախսերը կարվեն բյուջեի հաշվին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ