«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց․
«Սորոսի վաստակները երեկվանից իրար մեջ պայմանավորվել են, որ պետք է ինձ կապեն ԱԱԾ-ի հետ։ Ինձ թվում էր, թե սորոսական «Ռեստարտ» թիմի անդամները գիտակցության կգան, կհասկանան, թե ինչի հետ գործ ունեն։
Նրանք Իրավական հանգուցալուծում կստանան՝ փաստացի ազատազրկման տեսքով: 6 ամբաստանյալների առևանգման փորձի մեղավորությունն ապացուցված է, և նրանց 4-8 տարի ազատազրկում է սպասվում: Եթե այդ մարդիկ իրենց պատիժը չկրեն, ապա իրենց ոչ իրավական կողմով պատիժն ավելի ծանր կլինի»։
Մալյանը նշեց՝ «Ռեստարտ» խումբը փորձում է ԱԱԾ-ի հետ կապել իրեն՝ վարկաբեկելու համար: Նա նշեց՝ ցավով է ասում, բայց երբեք ԱԱԾ-ի հետ կապ չի ունեցել։
«Տարօրինակ է, որ մարդը վարձատրվում է եսիմ որտեղից և փորձում է իր ճշտի պատկերացման տեսլականը պարտադրել բոլորիս: Այսինքն, ամերիկացի միլիարդատիրոջ վարձկանը փորձում է մեզ դաս տալ: Նա հայտարարում է, որ ԱԱԾ-ի հետ առնչություն ունենալը պարսավելի բան է: Ես արմատախիլ եմ անելու այդ մոտեցումը»,- ասաց Մալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը