ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է.
«Փաստորեն, երբ կալանավորված եմ եղել երկու ապուշ են հայտնվել, որոնք իրենց տխմարագույն ուղեղներով փորձել են իմ մասին զրպարտություններ տարածել:
#Դեբիլիզմ 1. Իբր, երբ ես ՔԿՎ-ում եմ աշխատել, բժիշկներին հանձնարարել եմ, որ մարտի 1-ի գործով կալանավորված մեկի առողջական վիճակը գրեն լավ է, բայց ունեցել է արյան բարձր ճնշում:
Սա ներկայիս իշխանության պրիմիտիվության և պետական կառավարումից չափազանց դատարկագլխության հետևանք է: Սրանց թվում է, թե, որ իրենց թերթոնների ծերաբարոյազուրկների միջոցով տխմարություն են սպրդում, իրենք լուրջ դեմքեր են: Այ հիմարներ, ի՞նչ կապ ունի մամուլի ծառայության ղեկավարը բժիշկներին հանձնարարություն տալու հետ: Իբր, որ նման անհրաժեշտություն լիներ ե՞ս պիտի հանձնարարեի։ Որտեղի՞ց եք դուք բուսնել, այ ժամկետանց տիկիններ:
#Դեբիլիզմ 2. Այս մի դեբիլն էլ ինքնախաբված, ինքն իր մասին մեծ կարծիք ունեցող մի տխմար տեխնիկ է, որին թվում է, թե ինքն այնքան կարևոր էր, այն էլ սրանից 10 տարի առաջ, որ իրեն վնասելու դիմաց պետությունը դատապարտյալին վերցրել ու ազատել է բանտից։ Հիմարների պակաս չենք զգում...
Սենց ապուշներին քաղաքական իշխանությունը որտեղի՞ց է պեղում:
Հ.Գ. Ինձ զրպարտելու համար գոնե այնպիսի մարդկանց ընտրենք, որոնք կես կոպեկի խելք կունենան: Խայտառակ եք լինում այդ ապուշների պատճառով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը