ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում արժանիքների համար: Ալիևան պաշտոնական այցով Ռուսաստանում է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ալիեւան պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում:
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սա գիտակցված որոշում է: Ոչ այն պատճառով, որ դուք եկել եք եւ որ դուք Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյա եք: Ոչ, դա կապված է ձեր աշխատանքի, ձեր գործունեության, բարձր մակարդակով միջպետական կապերի աջակցման հետ, եւ մենք դա բարձր ենք գնահատում»,- ասել է Պուտինը:
Ալիեւան իր համար մեծ պատիվ է անվանել այն, որ Պուտինն իրեն Ռուսաստանի իսկական բարեկամ է անվանել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը