Քիչ առաջ Ազգային ժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ ընտրեց:
Այսպիսով, կառավարությունը առաջադրել էր Լիլիթ Ասատրյանի թեկնածությունը: Գաղտնի քվեարկությանը մասնակցեց 102 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ, կողմ էր 85 պատգամավոր, դեմ` 15:
«Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված Էդգար Շաթիրյանին կողմ քվեարկեց 96 պատգամավոր, դեմ`6: «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն առաջադրել էր Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը, նրան կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ` 31:
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն առաջադրել էր Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը, նրան կողմ քվեարկեց 90, դեմ` 12 պատգամավոր:
Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջադրված Արամայիս Փաշինյանին կողմ էին քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 16, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը