«2020 թվականի բյուջեն անվանել եմ մուտքերի բյուջե, որովհետև էականորեն մուտքերը տարբերվում են այս տարվա բյուջեից և ծախսերի մասով մենք համարյա հասել ենք 3․5 մլրդ դոլարի, որը շատ էական թիվ է։ Այսինքն 700-800 մլն դոլարով տարբերվում է այս տարվա բյուջեից, դա շատ մեծ հաջողություն պետության համար, որովհետև նախկին ժամանակներում մենք միշտ ասել ենք, որ ՀՆԱ-ից 40-50 տոկոսը ստվեր է, իսկ այդ տոկոսներին համարժեք ստվերի դիմաց 1-2 մրդ դոլար բյուջե գումար չէր մտնում։ Հիմա 700-800 մլն դոլարի ավելացումը դա մուտքեր է, որը պետությանը թևեր է տալիս և պետությունը կարող է բազմաթիվ ենթակառուցվածքներ՝ ճանապարհաշինություն, սոցիալական ծրագրեր, առողջապահական ծրագրեր հետապնդել»,-Yerevan.Today-ի հետ զրույցում խոսելով հայտարարված 2020 թվականի բյուջեի աննախադեպ լինելուց ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը