Նոյեմբերի 19-ին Ազգային Ժողովում քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին՝ նշելով` ինչպե՞ս է պատկերացնում, եթե աշխատողը ամիսներ շարունակ իր աշխատանքը ոչ պատշաճ կերպով կատարելու պատճառով վնասներ է հասցնում ընկերությանը և ամիսներ հետո, երբ բացահայտվում է տվյալ արարքը, ընկերության ղեկավարն ինչպե՞ս պետք է վարվի նրա հետ, երբ աշխատողը չի գալիս աշխատանքի կամ չի վերադառնում:
ԲՀԿ պատգամավորը նշեց, որ եթե աշխատողը վնաս է պատճառում գործատուին՝ դա հիմք է վստահության կորստի հիմքով նրան աշխատանքից ազատելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը